345 view
07.10.2015
Հայտարարություն

Ս/թ հոկտեմբերի 9-ին, ժ. 13:30-ին Հայաստանի բնության պետական թանգարանում Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ կանցկացվի միջոցառում նվիրված Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան: Թանգարանը կհյուրընկալի Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի սաներին: Նրանց կներկայացվի օրվա խորհուրդը և Հայաստանի բնության պահպանության կարևորությունը: Աշակերտներին կենդանիների պահպանության և պաշտպանության առանձնահատկությունները կներկայացնի «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը: