444 view
24.09.2015
Հայտարարություն

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվերով միջազգային անկախ փորձագետի կողմից իրականացվելու է Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեության գնահատում, որի շրջանակներում փորձագետը հանդիպումներ է ունենալու միջազգային, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:

Մայրաքաղաքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի կունենա Երևանի Օրհուս կենտրոնում, հոկտեմբերի 1-ին, ժամը` 16:00-ին, հասցե` Չարենց 46:

Ովքեր կցանկանան մասնակցել և ներկայացնել իրենց կազմակերպության
համագործակցության փորձը Օրհուս կենտրոնների հետ, ինչպես նաև առաջարկությունները և դիտողությունները՝ կապված կենտրոնների աշխատանքների հետ, սիրով հրավիրում ենք մասնակցելու վերոնշյալ հանդիպմանը:

Ովքեր չեն կարողանա մասնակցել հանդիպմանը, սակայն կցանկանային ներկայացնել իրենց համագործակցության փորձը, ինչպես նաև առաջարկություններն ու դիտողությունները կապված Օրհուս կենտրոնների գործունեության հետ, կարող են անմիջականորեն գրել պարոն Քրիս Հեդլեյին հետևյալ էլեկտրոնային հասցեով` ch@globelawgroup.net :

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի Օրհուս կենտրոն 011 81 85 93 հեռախոսահամարով, կամ գրել` info@aarhus.am հասցեին