2,798 view

Գյուղացիներն իրենց ուժերով վերականգնել են փլվածքը և վնասված ջրագծերը

24.09.2015
Սեպտեմբերի 22-ի առավոտյան Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտակայքում տեղի էր ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել էին խմելու և ոռոգման ջրագծերը:
Դեպքի վայր էր մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Գնիշիկ հատվածի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք (մոտ 350 քմ) մակերեսով, ինչի հետևանքով մոտ 20 մ երկարությամբ վնասվել էին Մոզրով և Գնիշիկ գյուղերի խմելու ջրի խողովակատարը:
Տարածքը գտնվում է Գնիշիկ գյուղի վարչական տարածքում և սպասարկվում է համայնքի կողմից, ուստի գյուղացիներն իրենց ուժերով իրականացրել են վերականգողական աշխատանքներ, մասնավորապես՝
վնասված խողովակի ամրացում, հողածածկում:

Տեղեկացնենք, որ տարածքը գտնվում է սողանքավտանգ վայրում, մի քանի տարի առաջ այստեղ փոքր փլվածք էր առաջացել, այս տարի սողանքային սահքն ավելի մեծամասշտաբ է եղել: Պատկան մարմինների ներկայացուցիչները այցելել են դեպքի վայր, դիտարկել, սակայն, թե ինչ աշխատանքներ կիրականացվեն սողանքի հետագա ակտիվացումն ու շարժը կասեցնելու համար, դեռևս հստակեցված չէ:

Այս հարցը Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի ուշադրության կենտրոնում կլինի՝ խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով:

Հրաչ Քոչարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 778199
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am, mkrtchyan.mariam7@gmail.com, hrachqocharyan@mail.ru
Խմբագիր` Մարի Չաքրյան