338 view

ՕՐՀՈՒՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

ՀՈՒԼԻՍ 2015

Alaverdi_Yule

Ալավերդու Օրհուս կենտրոն

01 հուլիս. Հասարակական լսում` «Լալվար-Նոյեմբերյան» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ

2 հուլիս. Հանրակրթական հաստատություններում դպրոցականների բուժզննության ծավալների վերաբերյալ քննարկում

06 հուլիս. քննարկում Ալավերդու երիտասարդական կենտրոնի բնապահպանության խմբի հետ՝ «Շրջակա միջավայրի համայնքային խնդիրներ»

16 հուլիս. «Լոռու մարզի բնակավայրերի ջրամատակարարաման ցանցի բարելավում, շինարարութան փուլ» նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

27 հուլիս.Բնապահպանական սուբվենցիաների հետ կապված հարցում ՀՀ ԲՆ

Ararat_Jule

Արարատի Օրհուս կենտրոն

16 հուլիս.«Օզոնային շերտի պահպանությունը և նրա կառուցվածքը» սեմինար- քննարկում

24 հուլիս. Շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը, որպես էկո կրթություն` իրազեկում դպրոցականների շրջանում

28 հուլիս. Այցելություն Արաքսավան համայնք. իրազեկման միջոցառում` ՏԻՄ և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար` Օրհուսի կոնվենցիայով և ազգային օրենսդրությամբ իրենց պարտավորությունների մասին

28 հուլիս. Այցելություն Փոքր Վեդի համայնք. իրազեկման միջոցառում` ՏԻՄ և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար` Օրհուսի կոնվենցիայով և ազգային օրենսդրությամբ իրենց պարտավորությունների մասի

Aparan_jule

Ապարանի Օրհուս կենտրոն

14 հուլիս. Քննարկում Ապարանի Օրհուս կենտրոնում «Արագած Հիմնադրամի» կողմից համայնքում իրականացվող ծրագրի վերաբերյալ

27 հուլիս. Տեղեկատվության տարածում ինտերնետ` սոց. խմբերում` իրազեկում Թունանյութերի արդյունավետ օգտագործման վերաբերյալ

28 հուլիս. Տեղեկատվության տարածում ինտերնետ` սոց. խմբերում` Տեղեկատվական թերթիկների տարածում համայնքներին «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ օրենքի նախագծի առնչությամբ

30 հուլիս. «Աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման իրավիճակի ուսումնասիրություն» ծրագրի վերաբերյալ հարցաթերթիկի լրացում

Gavar_Jule

Գավառի Օրհուս կենտրոն

07 հուլիս. Գրություն Էներգետիկայի նախարարին

08 հուլիս. ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Մարիելի հանդիպումը Գավառի ակտիվ երիտասարդների հետ և ծանոթացում կենտրոնի գործունեությանը

20 հուլիս. Նամակ –առաջարկ Գեղարքունիքի մարզպետին

30 հուլիս. Հանրային սլում Կարճաղբյուրում ցանցավանդակային տնտեսությունների և ձկան վերամշակման գործարանի

31 հուլիս.ԳԷՀ-6 նոր ռազմավարության մշակում Գավառի շահագրգիռ հասարարության հետ միասին

Գյումրու Օրհուս կենտրոն

Dilijan_Jule

Դիլիջանի Օրհուս կենտրոն

02 հուլիս. Հասարակական լսումներ՝ ք. Դիլիջանի «Պարզ լիճ» 35/6 ՀՎ ենթակայանի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետության վերաբերյալ

07-08 հուլիս. «Օրհուսի կոնվենցիայի իրականացումը Հայաստանում» տեղեկատվական թերթիկի տարածում, քննարկումների կազմակերպում ֆեյսբուկյան «Դիլիջան» /1391 մասնակից/ և «Դիլիջանցիք» /1432մասնակից/ խմբերում

Եղեգնաձորի Օրհուս կենտրոն

Yeghvard_July

Եղվարդի Օրհուս կենտրոն

06 հուլիս. Հյուրընկալում Օրհուսի կոնվենցիային առնչվող ծրագրերի շրջանակներում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի պրակտիկանտ Մարիել Կիյեվալին` Օրհուսի կոնվենցիայի և Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեության ներկայացում

07 հուլիս. Հանդիպում Եղվարդի փոխքաղաքապետի՝ Օրհուս կենտրոնի խորհրդի կազմի նախագահի հետ, Եղվարդ քաղաքի բնապահպանական խնդիրների քննարկում

15 հուլիս. Հանդիպում Եղվարդի Վիքիմեդիա ակումբի անդամների հետ` Օրհուս կոնվենցիայի, Եղվարդի Օրհուս կենտրոնի գործունեության ներկայացում

24 հուլիս. «Միջավայր» ֆիլմի դիտում` Կոտայքի մարզում առկա բնապահպանական խնդիրների քննարկում

Yerevan_July

Երևանի Օրհուս կենտրոն

02 հուլիս. Աշխատանքային հանդիպում Օրհուսի կոնվենցիային առնչվող ծրագրերի շրջանակներում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի պրակտիկանտ Մարիել Կիյեվալի հետ` կենտրոնի գործունեության ներկայացում

27 հուլիս. Աշխատանքային հանդիպում Նուռնուս համայնքի ակտիվ բնակիչների հետ` «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով համայնքում տհաճ հոտի առաջացման պատճառների քննարկում

29 հուլիս. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները հաստատելու մասին» (INDC)փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանրային լսումների հայտարարության և նախագծի տարածում

30 հուլիս. Աշխատանքային հանդիպում` “Critical Resource” կազմակերպության մասնագետների հետ` մետաղական հանքաարդյունաբերության հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերի ներկայացում

Idjevan_July

Իջևանի Օրհուս կենտրոն

20 հուլիս. Հանդիպում Իջևանի անտառտնտեսության տնօրենի հետ` ապօրինի ծառահատումների խնդրի քննարկում

23 հուլիս. Հանդիպում «Պրոգրես» ՀԿ-ի հետ` քաղաքի էկոլոգիական խնդիրների վերաբերյալ միջոցառումների պլանավորում

Kapan_July

Կապանի Օրհուս կենտրոն

08 հուլիս. Հանդիպում ՀՀ Սյունիքի մարզի Գեղի համայնքի բնակիչների հետ` գայլերից երեխաներին սպառնացող վտանգների մասին քննարկում

09 հուլիս. Հանդիպում ՀՀ Սյունիքի մարզային բնապահպանության տարածքային տեսչության պետի հետ` հեռավոր գյուղերում մարդկանց և անասուններին սպառնացող գայլերից վտանգի քննարկում

10 հուլիս. Աշխատանքային հանդիպում Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետի, բնապահպանության բաժնի պետի և գյուղատնեսական բաժնի պետի հետ` բնակչի գայլերից վտանգի մասին նամակի քննարկում

15 հուլիս. Աշխատանքային հանդիպում Սյունիքի մարզպետարանի քաղաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետի, առողջապահության և սոցիալական վարչության պետի, բնապահպանության բաժնի պետի և տեղական ինքնակառավարման բաժնի պետի հետ` աղբահանությանն առնչվող խնդիրների առնչությամբ

Hrazdan_July

Հրազդանի Օրհուս կենտրոն

02 հուլիս. Հրազդանի Օրհուս կենտրոնի կատարած աշխատանքների ներկայացում / շնորհանդես/. Հանդիպում ամերիկացի ուսանողուհու հետ

22 հուլիս. Խորհրդատվության կազմակերպում` Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում սնկերի աճեցման հետ կապված խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն բնակիչների համար

23 հուլիս. Շնորհանդեսի ներկայացում “FORTUNE OIL” ընկերության գործունեության վերաբերյալ

29 հուլիս. «Օրհուսի կոնվենցիան և ԶԼՄ-ները» սեմինար ԶԼՄ ներկայացուցիչների համար

Stepanavan_July

Ստեփանավանի Օրհուս կենտրոն

14 հուլիս. Ստեփանավանի Օրհուս կենտրոնի հերթական այցելությունը Ֆիոլետովոյի համայնք. Ազգային փոքրամասնություն ներկայացնող ռուսազգի մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համանքի բնակիչներին աջակցություն

18 հուլիս. Այցելություն Գյուլագարակի անտառամերձ տարածքներ. Ահազանգի հետքերով հանդիպում բնակիչների հետ, իրազեկության բարձրացման նպատակով

Վանաձորի Օրհուս կենտրոն