2,557 view

Հրազդանի Օրհուս կենտրոնը նոր գործընկեր ունի

23.09.2015
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Հրազդան քաղաքում հիմնել է քաղաքացիական-երիտասարդական կենտրոն: Կենտրոնի համակարգողի ընտրության համար նախատեսված մրցույթն անց է կացվել Հրազդանի Օրհուս կենտրոնում, ժյուրիի անդամ էին նաև կենտրոնի համակարգողները: Կենտրոնի բացումը տեղի է ունեցել սեպտեմբեր ամսվա սկզբին, որին ներկա էին նաև Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողները:
Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի առաքելությունն է.
• Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար
• Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումներ շահերի պաշտպանության ոլորտում
• Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
• Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցների օգտագործող հաստատություների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում և իրականացում:

Սեպտեմբերի 22-ին կենտրոնում տեղի ունեցավ սեմինար- վարժանք` «Տեղեկատվության ազատություն» թեմայով, որին հրավիրված էին նաև Օրհուս կենտրոնի համակարգողները:
Քաղաքացիական – երիտասարդական կենտրոնի գործունեության առաջին իսկ օրվանից համագործակցության ամուր հիմքեր են դրված, և այսուհետ Հրազդանի Օրհուս կենտրոնն ունի նոր գործընկեր` ի դեմն նորաստեղծ ու գործունյա կառույցի:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru