585 view
Սեպտեմբերի 25-ին ժամը 11.00-ին տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համանքի վարչական տարածքում ավազակոպճային խառնուրդի հանքավայրի նախագծային աշխատանքների նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

11.09.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի գյուղապետարանում տեղի կունենա «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի “Հանքավան” տեղամասի ավազակոպճային խառնուրդի երևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմաննն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (Փաստաթղթեր), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18,010/22-15-68