3,079 view

Օրհուսի կոնվենցիայի ու ՀՀ բնապահպանական օրենսդրական դաշտի լուսաբանման միջոցառում Վայքում

22.09.2015
Սեպտեմբերի 18-ին Շիրակի և Եղեգնաձորի Օրհուս կենտրոնների համակարգողները այցելեցին Վայք քաղաք: Նպատակը` ներկայացնել Օրհուսի կոնվենցիան, և միջազգային համաձայնագրերը:
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող, «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը բնապահպանական խնդիրները լուծելու գործում` ամրապնդելով պետական մարմինների և ՔՀԿ-ների Օրհուսի կոնվենցիայի իրականացման կարողությունները» ծրագրի ղեկավարի օգնական Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց շնորհանդես ՏԻՄ և համայնքի քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչներին: Նա ներկայացրեց բնապահպանական կառավարումն ու օրենսդրական դաշտը Հայաստանում, Օրենսդրությամբ սահմանված ՏԻՄ պարտավորությունները, Օրհուսի կոնվենցիան:

Մասնակիցները հարցեր բարձրացրեցին ՀԷԿ-երի կողմից ջրային պաշարների օգտագործման մեխանիզմների, դրանց դրական, բացասական կողմերի և հանքերի արդյունավետ շահագործման մասին: Քննարկվեց այլ երկների փորձը, ինչպես նաև դրա կիրառելիությունը մեր երկրում: Պարզաբանվեցին օրենսդրությամբ ամրագրված այն դրույթները, որոնք վերաբերում են ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրին հասցված վնասի համար սահմանված վճարներին:

Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի կողմից կշարունակվի նմանատիպ միջոցառումների իրականցումը Վայոց ձորի այլ համայնքներում ևս:

Մարիամ Մկրտչյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 93 958806
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am, mkrtchyan.mariam7@gmail.com, hrachqocharyan@mail.ru
Խմբագիր` Մարի Չաքրյան