3,138 view

Իրազեկման միջոցառումներ Գոռավան և Շաղափ համայնքներում

18.09.2015
Սեպտեմբերի 16-ին Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնի hամակարգողը և կենտրոնի կամավորներն իրենց հերթական այցելությունը կատարեցին Արարատի մարզի Գոռավան և Շաղափ համայնքներ: Նպատակը՝ ներկայացնել Օրհուսի կոնվենցիան, վերհանել Արարատի մարզի առջև ծառացած էկոլոգիական խնդիրները, քննարկել լուծման հնարավոր տարբերակները:
Յուրաքաչյուր համայնքում իրականացվեց սեմինար- իրազեկում: ՏԻՄ և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց ներկայացվեց Օրհուսի կոնվենցիան, շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ազգային

օրենսդրությամբ սահմանագծված պարտավորությունները, ինչպես նաև տվյալ համայնքի համար խոցելի դարձած խնդիրները լուծելու առումով ազգային օրեսդրության ընձեռած հնարավորությունները: Սեմինար–իրազեկումն ուղեկցվեց շնորհանդեսով, որը մատուցվող նյութն ավելի հասկանալի և մատչելի դարձրեց ներկաների համար:

Գոռավան համայնքում ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքի խնդիրներով շահագրգիռ համայնքի անդամների հետ հանդիպման ընթացքում արծարծվեցին համայնքին հուզող բնապահպանական խնդիրները՝ կապված խմելու, ոռոգման ջրի, աղակալած հողերի, կոյուղու, օդի աղտոտվածության հետ, որոնք չափազանց կարևորեն են ինչպես բնակիչների առողջության, այնպես էլ՝ գյուղատնտեսական աշխատանքների և հողագործության համար: Ըստ համայնքի ներկայացուցիչների՝ Գոռավան համայնքում խմելու ջրով միայն գյուղի մի մասն է ապահովված, ոռոգման ջրի խնդիրն էլ կարծես անբուժելի «վերք է դարձել» համայնքի համար: Համայքն ամբողջությամբ զրկված է կոյուղուց, միայն գյուղի դպրոցում կա ջրահեռացման համակարգ:

Շաղափն համայնքում գլուխ բարձրացրած բնապահպանական հարցերը էականորեն չէին տարբերվում մարզի մյուս համայնքների խնդիրներից: ՏԻՄ-ի ներկայացուցիչները նշեցին, որ այս խնդիրների լուծման ակնկալիքով բազմիցս դիմել են պետական տարբեր կառույցերի և մինչև այսօր սպասում են հարցի արդյունավետ լուծմանը:

Օրհուս կենտրոնի համակարգողը այս համայնքներում նաև ներկայացրեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքն ու օերնքում նախատեսվող փոփոխությունների ու լրացումների ԲՆ օերնսդրական նախաձեռնությունը: Խոսեց վերհանված հարցերը, հատկապես որոնք սերտորեն կապված են կլիմայի փոփոխության հետ, առաջարկվող ֆինանսական նոր մեխանիզմի՝ կլիմայական քաղաքացիական շրջանառու հիմնադրամի ստեղծման միջոցով լուծելու հնարավորության մասին, ինչը հետաքրքրեց հանդիպումների մասնակիցներին

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ` info_ararat@aarhus.am