3,319 view
«Միջազգային ԱԱՏՌ շաբաթ»

28.08.2015

News_28_08_2
Նոյեմբերի 24-26-ը Մադրիդում տեղի կունենա «Միջազգային ԱԱՏՌ շաբաթ» խորագրով միջոցառումը:
Նոյեմբերին 25-ին, նույն միջոցառման շրջանակում, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի և ՏՀԶԿ-ի հովանու ներքո տեղի կունենա ԱՍՏՌ-ի վերաբերյալ 2 – րդ Համաշխարհային կլոր սեղանը: Այն տարբեր կառավարությունների և շահագրգիռ կողմերի միջև փորձի փոխանակումը խթանելու, ինչպես նաև փորձագետների կարողությունները զարգացնելու և ԱՍՏՌ-ին առնչվող հարցերի շուրջ փոխըմբռնմանը նպաստելու նպատակ ունի:
Միջոցառման ընթացքում ներկայացումները ու քննարկումները սևեռված կլինեն լավագույն փորձի, ընդհանուր մարտահրավերների և ԱՍՏՌ զարգացման նոր հնարավորությունների վրա:
Համաշխարհային կլոր սեղան ԱՍՏՌ ժամանակավոր ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը http://www.unece.org/prtr_grt2015/ , որտեղ ընթացքում կտեղադրվեն նաև միջոցառմանն առնչվող այլ փաստաթղթեր:
Արձանագրության կողմերի աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Աշխատանքային խումբն ակնկալում է վերանայել իրականացրած ընթացիկ աշխատանքային ծրագրի առաջընթացը, ներառյալ՝
• Համապատասխանության և հաշվետվությունների մեխանիզմները, օրինակ` փաստաթղթերը, համապատասխանության հանձնաժողովի կողմից ստեղծված Արձանագրությունների իրականացման հաշվետվությունը և Արձանագրության իրականացման համակարգային հարցեր:
• Խթանում և կարողությունների զարգացում,
• Ֆինանսական հարցեր,
• Նախապատրաստում Կողմերի երրորդ հերթական նստաշրջանի նիստին:
Հանդիպման փաստաթղթերը կտեղադրվեն առցանց, հետևյալ ինտերնետային էջում՝ http://www.unece.org/prtrwgp4/:

Հանդիպումները բաց են ՄԱԿ-ի անդամ պետությունների և ՏՀԶԿ անդամների համար, ինչպես նաև այն շահագրգիռ կողմերի համար, ինչպիսիք են միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները, արդյունաբերական, կրթական հաստատությունները, հասարակության անդամները և փորձագետները: Սահմանափակ միջոցներ կարող են տրամադրվել անցումային տնտեսություն, ֆինանսական աջակցության իրավասություն ունեցող երկրների պատվիրակներին և ՀԿ-ներին:

Մասնակցության, գրանցման, ֆինանսական աջակցության և գործնական այլ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://www.unece.org/prtr_grt2015/ http://www.unece.org/prtrwgp4/ :