3,234 view

«Քաղաքացիական հասարակության իրավական հզորացման գործիքները» թեմայով կլոր սեղան Իջևանում

28.08.2015
Օգոստոսի 26-ին Իջևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Քաղաքացիական հասարակության իրավական հզորացման գործիքները» թեմայով: Քննարկման ընթացքում Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոնի փորձագիտական հանձնախմբի համակարգող, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ներկայացրեց միջազգային և ազգային օրենսդրության մատչելությունը տեղական մակարդակում և հանգամանորեն պատասխանեց մասնակիցների հարցերին:
Գևորգ Դանիելյանը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի

նախագծի հայեցակարգային հիմնադրույթները, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության բարեփոխման անհրաժեշտությունը պայմանավորող փաստարկները` նշելով, որ օրենսդրության մեջ տեղ գտած լուրջ բացթողումները խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու իրավունքների և ազատությունների, այնպես էլ իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանությանը:

Մասնակիցներից Ա. Հովհաննիսյանը դատական բարեփոխումների վերաբերյալ հարցեր ուղղեց բանախոսին, որոնք առանձնակի մեծ հետաքրքրություն առաջացրեցին նաև ներկաների համար:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ- Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորա-դասախոսական կազմի, Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի, Իջևանի քաղաքապետարանի, ուսանողների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Դավիթ Ղազարյան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 93 00 70 10
Էլ-փոստ. info_ijevan@aarhus.am , david.ghazaryan.83@mail.ru