665 view
Ծաղկաշատ-Ախետքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումների հետաձգում և նոր լսումների անցկացում

Աղբյուրը.` www.mnp.am

26.08.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղում /Թեղուտ լեռնային համալիրի տարածքում/ կայանալիք <<Թեղուտ>> ՓԲԸ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ-Ախետքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը տեխնիկական պատճառներով տեղափոխվում է, 2015թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարան:

Միաժամանակ հայտնում եմ, որ նախնական գնահատման հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատման հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (Փաստաթղթեր), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18,010/22-15-68