5,841 view
Կարևոր բուսաբանական տարածքների բացահայտում Ստեփանավանում
10.08.2015
Օգոստոսի 1 և 2-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնը Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպեց երկօրյա միջոցառում: Այն իրականացվեց «Բնության Իրավունքների Պաշտպանություն» ՀԿ –ի կողմից իրականացվող «Հայաստանի կարևոր բուսաբանական տարածքների բացահայտում բույսերի և բնակմիջավայրերի բազմազանության պահպանման համար» ծրագրի շրջանակներում:
Միջոցառմանը մասնակից Ստեփանավանի ավագ դպրոցի աշակերտների համար առաջին օրը կազմակերպվեցին շնորհանդեսներ ` Հայաստանի բույսերի կենսաբազմազանությունը, Հայաստանի կարևոր բուսաբանական տարածքները,

Ստեփանավանի մոտակայքում հանդիպող ռելիկտային լճերի ֆլորան ու ֆաունան թեմաներով: Մասնակիցները ծանոթացան ՀՀ Կարմիր գրքին, Հայաստանի ուշագրավ ծառատեսակներին և այլ հետաքրքիր տեղեկությունների:

Նյութերը ներկայացրերցին Կենսաբանական գիտությունների թեկնածուներ Աննա Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Արուս Թումանյանը (Վանաձորի Պետական համալսարանի կենսաբանության ամբիոն) և Վանուհի Համբարձումյանը (ԵՊՀ)։

Երկրորդ օրը կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Լոռու սարահարթի որոշ ռելիկտային լճեր՝ Հայաստանի բնաշխարհի եզակի էկոհամակարգեր, որտեղ մասնակիցները հանդիպեցին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված սպիտակ ջրաշուշանին՝ ծաղկման փուլում:

Այնուհետև մասնակիցները այցելեցին Գյուլագարակի սոճուտը՝ ևս մեկ հազվագյուտ էկոհամակարգ ուսումնասիրելու։

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ-փոստ` manya_lore@yahoo.com

Խմբագիր՝ Մարի Չաքրյան