2,448 view
Ամերիկուհի ուսանողուհին իր ամառային պրակտիկան անցկացրեց՝ ուսումնասիրելով Հայաստանի Օրհուս կենտրոնների աշխատանքը
01.08.2015
Հուլիսի 1-30-ը Եղվարդի Օրհուս կենտրոնը հյուրընկալել էր ամերիկուհի Մարիել Կիեվալին, ով Ամերիկյան խորհուրդների մասնագիտական և միջմշակութային վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացնում էր ամառային պրակտիկա։ Ամերիկուհին ամառային պրակտիկայի մի մասն անցկացրել է Հայաստանի Օրհուս կենտրոններում, մասնավորապես, այցելելով Երևանի, Հրազդանի և Գավառի Օրհուս կենտրոններ՝ ծանոթացել կենտրոնների գործունեությանը, կատարած աշխատանքներին, ուսումնասիրել Օրհուսի կոնվենցիան, Հայաստանում դրա իրականացմանն ուղղված քայլերը։

Այս ընթացքում նա կատարել է Օրհուս կենտրոնների գործունեության գնահատում՝ հիմնվելով Օրհուս կենտրոնների ճանապարհային քարտեզի վրա։

Մարիելը շուրջ մեկ ամիս շարունակ ամիջական մասնակցություն է ունեցել Եղվարդի Օրհուս կենտրոնի առօրյա աշխատանքներին: Այդ ընացքում Մարիելը կենտրոնի համակարգողների նախաձեռնությամբ ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկումներ, որոնք հնարավորություն են տվել էլ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների, ոլորտին առնչվող հարցերի, ինչպես նաև Օրհուս կենտրոնների գործունեության մասին։ Հանդիպում է ունեցել Եղվարդ քաղաքի փոխքաղաքապետ, Եղվարդի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի նախագահ Կարեն Հարությունյանի հետ, քննարկել Եղվարդ քաղաքում առկա բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքները։ Նաիրիի տարածաշրջանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ առավել տեսանելի պատկերացում կազմելու նպատակով կազմակերպվել է նաև «Միջավայր» ֆիլմի դիտում-քննարկում։ հանդիպում է կազմակերպվել նաև Եղվարդի Վիքիմեդիա ակումբի անդամների հետ, որոնք ծանոթացելեն «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գործունեությանը, պատրաստած հոդվածներին, ծրագրերին, տեղեկացրել բնապահպանական թեմաներով հոդվածների նկատմամբ հետաքրքության մասին։

Մարիելը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Հայաստանի մշակութային, ազգային առանձնահատկություններին՝ այցելելով հուշարձաններ, եկեղեցիներ, թանգարաններ։ Մարիելի խոսքերով Հայաստանի Օրհուս կենտրոնների հետ աշխատելը մեծ հնարավորություն էր իր համար: Ակնկալում է, որ Օրհուս կենտրոնների գործունեության գնահատման իր աշխատանքը կլինի հետաքրքիր, տեղեկատվական ու ուսուցողական, և հաճելիորեն զարմացած էր՝ բացահայտելով Հայաստանում իրականցված և իրականացվող շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ աշխատանքների հսկայական ծավալը։ Շատ տպավորված էր այն մարդկանցով, որոնց հանդիպել է այստեղ, որոնք այնքան նվիրված են իրենց աշխատանքին, կարծում է, որ այստեղ կենտրոնները կատարում են հսկակայական աշխատանք՝ շրջակա միջավայրին առնչվող հարցերում հանրությանը իրազեկելու, ներգրավելու և հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ։

Մարիելը վերադարձավ իր երկիր՝ տպավորված Օրհուս կենտրոնների գործունեությամբ և հյուրընակալությամբ, մաղթելով արգասաբեր և նվիրյալ աշխատանք։

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ-փոստ. ruzannamanyan@gmail.com