2,872 view
Օրհուսի կոնվենցիան և ԶԼՄ-ները: Հրազդան

05.08.2015

Hrazdan_05_08Հուլիսի 29-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում կայացավ «Օրհուսի կոնվենցիան և ԶԼՄ-ները» խորագրով դասընթաց, որին մասնակցում էին ուսանողներ, երիտասարդ լրագրողներ, «Հրազդան» ՀԸ-ը, նաև «Առողջ միջավայր» նորաստեղծ ՀԿ-ն անդամներ:

Որպես նախաբան` կենտրոնի համակարգողները ներկայացրին Կոտայքի մարզում առկա բնապահպանական խնդիրները, Օրհուս կենտրոնների գործունեությունը, Հրազդանի Օրհուս կենտրոնի իրականացրած և ընթացիկ աշխատանքները, որպեսզի ներկա գտնվողները, հատկապես, նրանք, ովքեր ոլորտից անտեղյակ են կամ լիարժեք իրազեկված չեն, ավելի հստակ պատկերացում կազմեն բնապահպանության և Օրհուս կենտրոնների գործունեության վերաբերյալ:
Hrazdan_05-08Այնուհետև համակարգողները ներկայացրին Օրհուսի կոնվենցիան և թե ինչպես կարող են ԶԼՄ-ները ճիշտ առաջնորդվել բնապահպանական խնդիրները լուսաբանելու ժամանակ:

Երիտասարդները, ովքեր նոր էին ծանոթանում կենտրոնի գործունեությանը` բազմաթիվ հարցեր հնչեցրեցին, հատկապես, բնապահպանական հիմնախնդիրների ոլորտում ունեցած հաջողությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Կենտրոնի համակարգողները` որպես թեմայի շարունակություն, նշեցին, որ այդ գործում մեծ է նաև «Հրազդան» ՀԸ դերը, որը մշտապես եղել է Օրհուս կենտրոնի, «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության և հասարակության կողքին:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru