6,303 view

Հրազդանում նոր աղբավայրի ստեղծման ծրագիրը քննարկվում է մի քանի տարի

31.07.2015
Դեռևս 2011 թ.-ից քննարկվում է դանիական COWI ընկերության և եվրոպական EBRD բանկի կողմից մշակված ծրագիրը, որը նախատեսում էր Կոտայքի մարզում կենցաղային աղբի պոլիգոն ստեղծել: Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո աշխատանքը պետք է սկսվեին 2014 թվականից: Սակայն մինչ օրս որևէ աշխատանք չի տարվել:
Հուլիսի 27-ին «Սառնացկի խորհրդատվական ընկերության» ներկայացուցիչ Ջ. Սառնացկին այցելել էր Հրազդան, որտեղ` Կոտայքի մարզպետարանում, պետք է հանդիպում ունենար մարզպետարանի աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակը վերոնշյալ աղբավայրի կառուցմանն ուղղված

աշխատանքների վերաբերյալ քննարկում կազմակերպելն էր: Հանդիպմանը հրավիրված էին նաև Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողները:

Ընթացքում թե՛ մարզպետարանի աշխատակիցները, թե՛ Օրհուս կենտրոնի համակարգողները ներկայացրին այն դժվարությունները, որոնք կապված են ծրագրի մեկնարկի և ընթացքի հետ: Օրհուս կենտրոնի համակարգողը մտահոգություն հայտնեց աղբի սակագնի բարձրացման, աղբի տեսակավորման հետ կապված հնարավոր խնդիրների առաջացման մասին, ինչպես նաև խոսեց հին աղբավայրում արդեն իսկ աղբի առկայության մասին և թե ինչ պետք է արվի այդ աղբը ծրագրի մեկնարկից առաջ:

Լեհ փորձագետը արձանագրեց բոլոր առաջարկներին ու առկա խնդիրներին: Մարզպետարանի աշխատակիցը ևս խոսեց խնդիրների մասին՝ նշելով, որ ծրագրի իրականացումն անհնար կլինի, քանի դեռ ծրագիրը թելադրում է միայն իր պայմանները` առանց համայնքների ակտիվ մասնակցության:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru