6,321 view
Հրազդանի Օրհուս կենտրոնը նոր գործընկեր ունի ի դեմս նորաստեղծ հասարակական կազմակերպության

30.07.2015

hrazdan_28_07_2Հրազդանի Օրհուս կենտրոնի աջակցությամբ ստեղծվել է «Առողջ միջավայր» բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման ՀԿ:

ՀԿ-ի առաջին նիստը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 24-ին (արձանագրությունը կցվում է): ՀԿ հիմնադիր անդամների կազմում են նաև Խաղաղության Կորպուսի կամավորներ Բ. Բեջլին և Ռ. Ռիդերը, ովքեր ամեն կերպ փորձում են աջակցել ՀԿ-ի գործունեությանը:

ՀԿ-ն պաշտոնապես բացված ազդարարելուց հետո, հուլիսի 23-ին, կայացավ ՀԿ հիմնադիր անդամների հաջորդ նիստը, որի օրակարգը բաղկացած էր երկու մասից` ՀԿ-ի գործունեության հետագա պլանների կազմակերպում և “Fortune Oil” ընկերության գործունեության և հաշվետվությունների ներկայացում:

UntitledՆիստը սկսվեց միմյանց շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով: Խոսվեց առաջիկա պլանների` կազմակերպությունը նոր անդամներով համալրելու, նաև հեռուստատեսությամբ հանդես գալու և մեծ լսարանի համար շնորհանդեսի կազմակերպման մասին:

Օրակարգի երկրորդ կեսում, որպես կազմակերպության համար արված առաջին աշխատանք, Բ. Բեջլիի կողմից “Fortune Oil” ընկերության գործունեության և հաշվետվությունների ներկայացումն էր (շնորհանդես), որը բավականաչափ ինֆորմացիա տվեց ՀԿ ներկայացուցիչներին տվյալ ընկերության վերաբերյալ: Հիշեցնենք, որ “Fortune Oil” ընկերության անվան հետ են կապված երկաթի հանքերի շահագործման արտոնագրերը, որի խնդրով արդեն մի քանի տարի զբաղվում են Հրազդանի Օրհուս կենտրոնը և «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը:

Նիստի արձանագրություն

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru