6,322 view
«Օզոնային շերտի պահպանությունը և նրա կառուցվածքը» սեմինար- քննարկում Արարատի Օրհուս կենտրոնում

27.07.2015

Ararat_27_07Հուլիսի 16-ին Արարատ քաղաքի Օրհուս ԲՏՀ կենտրոնում տեղի ունեցավ սեմինար քննարկում, իրազեկում` «Օզոնային շերտի պահպանությունը և նրա կառուցվածքը» խորագրով, որի նպատակն էր բարձրացնել հասարակության էկոլոգիական տեղեկացվածության մակարդակը:
Սկզբում կենտրոնի կամավոր Քրիստինա Բալայանը ներկաներին ծանոթացրեց Օրհուս կենտրոնի գործունեությանը և կոնվենցիայի բուն էությանը: Կետ առ կետ անդրադարձավ կոնվենցիայի բաղկացուցիչ տարրերին` տեղեկատվության մատչելությանը, հասարակության մասնակցության գործոնին և արդարադատության մատչելիությանը՝ ներկաներին ավելի հասանելի դարձնելով կոնվենցիայի բուն էությունը:

Սեմինարի երկրորդ հատվածում խոսվեց օզոնային շերտի պաշտպանության և կառուցվածքի մասին, առանձին կետերով ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում օզոնային շերտը, խոսվեց նաև օզոնային շերտը վնասող գործոնների մասին, հատկապես` անթրոպոգեն (մարդածին) գործոնի մասին, ներկայացվեց օզոնային շերտի քայքայման պրոցեսը և դրա հետևանքով մարդկությանը և բնությանը սպառնացող վտանգները և վնասները:
Ararat_27_07_1_1

Աշխատանքի երրորդ հատվածում Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան N2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, բնապահպան, «Տապան» Էկո-ակումբի ներկայացուցիչ Գոհարիկ Մարտիրոսյանը լսարանը բաժանեց երեք խմբի` առաջադրելով հետևյալ թեման՝ «Անթրոպոգեն գործոնների ազդեցությունը օզոնային շերտի վրա և նրա նվազեցման ուղիները»:Խմբերը ներկայացրեցին սեփական դիրքորոշումները օզոնային շերտի պահպանության հարցի շուրջ, օրինակ, ներքին այրման շարժիչները փոխել ջրածնային կամ արեգակնային էներգիայով աշխատող շարժիչներով, տեղադրել ֆիլտրեր, նվազագույնի հասցնել կոսմետիկ միջոցների կիրառությունը, որոնք նպաստում են օզոնային շերտի քայքայմանը:

Խմբային աշխատանքի ողջ ընթացքում տեղի ունեցան բուռն քննարկումներ սեմինարին մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսուցիչների, աշակերտների ու ուսանողների շուրջ:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 060709
Էլ-փոստ՝ info_ararat@aarhus.am, ripsime-84@mail.ru