712 view
Հուլիսի 28-ին ժամը 12.00-ին տեղի կունենան <<Երևան Մոլ>> առևտրաժամանցային կենտրոնի <<Կինոթատրոն>> մասնաշենքի կառուցման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

17.07.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հուլիսի 28-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Արշակունյաց 34/3 հասցեում տեղի կունենան <<Շին տավր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Երևան Մոլ>> առևտրաժամանցային կենտրոնի <<Կինոթատրոն>> մասնաշենքի կառուցման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (Փաստաթղթեր), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68