2,674 view

Փորձագետների խորհրդի նիստ Գավառի Օրհուս կենտրոնում

19.06.2015

Gavar_19-06Հունիսի 19-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի փորձագետների խորհրդի նիստը, որին մասնակցում էին խորհրդի 5 անդամներ, Գավառի կենտրոնի համակարգողներ, «Գեղամա աշխարհ» թերթի լրագրողը և աշխատակիցը, մյուս 5 անդամները հարգելի պատճառով ներկա չէին:

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Մարինե Մազմանյանը ներկայացրեց կենտրոնի 2014 թվականի գործունեությունը և դրա վիճակագրական հաշվետվությունը, անցյալ տարի արձանագրած դժվարությունները, իսկ Լիաննա Ասոյանը ներկայացրեց կենտրոնի ձեռքբերումները, ապագա ծրագրերը և այս տարի արդեն իրականացրած միջոցառումները:

Խորհրդի ներկա բոլոր անդամները հավանություն տվեցին կենտրոնի գործունեույթանը, ինչպես նաև ապագա ծրագրերին: Հաստատեցին նաև այս տարվա նոր խորհրդի կազմը (կից նոր կազմը)՝ նախկին 15 անդամների փոխարեն 10-ը անդամից բաղկացած, որից 5-ը՝ պետական, 5-ը՝ հասարակական սեկտորից: Խորհրդի կազմի նման փոփոխությունը պայմանավորված է խորհրդի նախկին անդամների մարզի հեռավոր բնակավայրերից լինելու, հետևապես տրանսպորտային ծախսերի պատճառով նիստերին մասնակցել դժվարանալու հանգամանքով, կամ անհարգելի պատճառով նախորդ տարվա և ոչ մի նիստին չմասնակցելու հանգամանքով:
Gavar_19-06_1

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողի կողմից առաջարկվեց և մասնակից փորձագետների կողմից որոշվեց նամակ-խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետին, որ այսուհետ մարզում իրականացվող բոլոր այն շրջակա միջավայրին վերաբերող ծրագրերը, որոնք ներկայացվում են մարզպետարան կամ տեղի են ունենում մարզպետարանի նախաձեռնությամբ, քննարկվեն Գավառի Օրհուս կենտրոնում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այս ոլորտում գործընթացներն էլ ավելի թափանցիկ ու արդյունավետ դարձնելու նպատակով:

Նիստի օրակարգ
Մասնակիցների ցանկ
Գավառի Օրհուս կենտրոնի 2015թ.աշխատանքային ծրագիր

Մարինե Մազմանյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 642464
Էլ-փոստ՝ maradarkish@gmail.com, blejanli@gmail.com, info_gavar@aarhus.am