2,642 view

Փորձագետների խորհրդի նիստ Ալավերդու Օրհուս կենտրոնում

29.06.2015
2015թ հունիսի 29-ին Ալավերդու Օրհուս կենտրոնում կայացավ փորձագետների խորհրդի նիստ: Նիստին ներկայացել էին խորհրդի 10 անդամներից 9-ը: Մասնակցում էր նաև համայնքի ավագանու անդամներից մեկը, ով չլինելով խորհրդի կազմում, մշտապես հետևողական է և մասնակից կենտրոնի կազմակերպած քննարկումներին, միջոցառումներին:
Նիստի նախագահողը օրակարգը ներկայացնելուց հետո բացատրեց, որ հանգամանքներից ելնելով խորհրդի կազմի վերանայման կարիք կա և ներկայացրեց նոր անդամներին: Ընտրվեց նաև նոր նախագահ:

Ներկաների կողմից լսվեցին տարբեր առաջարկներ՝ կապված կենտրոնի աշխատանքերի, կառավարման, երիտասարդական նախաձեռնությունների աջակցման և համայնքային բնապահպանական անվտանգության հարցերի շուրջ: Նշեցին, որ հատուկ ուշադրութուն պետք է դարձնել հանքարդյունաբերության հետևանքների և համայնքին սուբվենցիաների տրամադրման խնդիրներին, պետք է հետևողական լինել ցանկացած խնդրի լուծման համար:

Կենտրոնի համակարգողի կողմից ներկայացված 2014թ աշխատանքային հաշվետվությունը լսելուց և լավ գնահատելուց հետո փորձագետներին ներկայացվեց 2015-ի աշխատանքային ծրագիրը, որը կազմել էր համակարգողի աշխատանքային պայմանագրի և տեխնիկական հանձնարարականի պահանջներից ելնելով: Մինչ նիստում հաստատելը այն առանձին առանձին քննարկվել էր փորձագետներ հետ, արժանացել հավանության, և կենտրոնի աշխատանքները կատարվել են ներկայացվող փաստաթղթի համաձայն: 2015թ աշխատանքային պլանը հաստատվեց, այնուհետև կենտրոնի համակարգողի կողմից ներկայացվեց 2015թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը: Այն ՀՀ Լոռու մարզպետի խնդրանքով ներկայացվել է նաև մարզպետարան: Բարձր գնահատելով տարբեր կառույցների, մարզային և տեղական իշխանությունների հետ համագործակցությունները՝ նիստի ընթացքում քննարկվեցին աշխատանքների հետ կապված խոչընդոտների, լուծումների ու համայնքի զարգացմանը նպաստող ծրագրերը:

Նիստում որոշվեց պահպանել նույն աշխատելակերպը, տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության անցկացնել արտահերթ նիստեր և մշտապես աջակցել կենտրոնի աշխատանքներին:

Նիստի օրակարգ
Մասնակիցների ցանկ
Նիստի արձանագրություն
Ալավերդու Օրհուս կենտրոնի 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիր

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am