527 view
Հուլիսի 27-ին ժամը 12.00-ին տեղի կունենան <<Ղուկասյանի>> ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 10P հորատանցքի նախնական հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

16.07.2015<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հուլիսի 27-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Զույգաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան <<Վարդաղբյուր>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի <<Ղուկասյանի>> ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 10P հորատանցքի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (http://www.mnp.am//images/files/naxagic/2015/July/naxagic_xukasyandjurardir42709.pdf), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Զույգաղբյուրի գյուղապետարանում հեռ. 010/22-02-18, 010/22-15-68:

-