459 view
Հուլիսի 29-ին ժամը 16.00-ին տեղի կունենան Այրում քաղաքի նախկին պահածոների գործարանի հարևանությամբ բնական ցեոլիտից մանրացված արտադրատեսակների արտադրության հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

16.07.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հուլիսի 29-ին, ժամը 16.00-ին ՀՀ Տավուշի մարզի Այրումի քաղաքապետարանում տեղի կունենան Այրում քաղաքի նախկին պահածոների գործարանի հարևանությամբ բնական ցեոլիտից մանրացված արտադրատեսակների արտադրության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (Փաստաթղթեր), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Տավուշի մարզի Այրումի քաղաքապետարանում, հեռ. 010/22-02-18