2,998 view

«ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի իրականացրած Գյումրի քաղաքի Էկոլոգաերկրաքիմիական հետազոտությունների արդյունքների ներկայացում և քննարկում»

22.05.2015
Մայիսի 22-ին Գյումրու Օրհուս կենտրոնում անցկացվեց Գյումրի քաղաքի Էկոլոգաերկրաքիմիական հետազոտությունների արդյունքների ներկայացման հանրային իրազեկման հանդիպումը, որի նպատակն էր Գյումրու հանրությանը և ոլորտի պատասխանատուներին ներկայացնել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային Հետազոտությունների Կենտրոնի իրականացրած Գյումրի քաղաքի Էկոլոգաերկրաքիմիական հետազոտությունների արդյունքները:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, շրջակա միջավայրի բաժնի

ղեկավար Լիլիթ Սահակյանը և նույն կենտրոնի մի քանի մասնագետներ:

Միջոցառման ժամանակ Գյումրու հանրությանն ու ոլորտի պատասխանատուներին մանրամասն ներկայացվեց անցյալ երկու տարիների ընթացքում քաղաքում անցկացված հողի, ջրի և օդի հետազոտությունների արդյունքները:

Ներկայացվածի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ կարծիքներ և հարցեր, եղան հետազոտությունները շարունակելու և արդեն առկա տվյալները որոշումների կայացման գործընթացում պարտադիր հաշվի առնելու առաջարկություններ: Մասնագետները հարցերի վերաբերյալ տվեցին իրենց մեկնաբանությունները և հույս հայտնեցին, որ համապատասխան ֆինանսավորում լինելու պայմաններում կարելի է իրականացնել քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման նախագծում և իրականացում:

Հանդիպման վերաբերյալ հրապարակումներ են եղել մի շարք զանգվածային լրատվամիջոցներում.

https://www.youtube.com/watch?v=PenQDbaGTTo
https://www.dropbox.com/s/9arrwz1hyojqxti/22.05.2015_EKOLOGIA_Shirak%20TV.flv?dl=0
http://www.asparez.am/news-hy/canr_metaxner_gyumrium-hy/
http://hetq.am/arm/news/60427/gyumrii-mankapartezneric-meki-taratsqum-hoxi-mej-kapari-qanaky-22-angam-gerazancum-e-tuylatreli-normy.html
https://www.youtube.com/watch?v=PenQDbaGTTo

Մասնակիցների ցանկ

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 71 45 33
Էլ. փոստ. gyumricenter@gmail.com