564 view

Կապուտանցիները շարունակում են դեմ արտահայտվել հանքի շահագործմանը

11.06.2015
Կոտայքի մարզի Կապուտան համայնքում Աբովյանի երկաթի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներից հետո նոր կրքեր են բորբոքվում:
Կապուտանցիները շարունակում են դեմ արտահայտվել հանքի շահագործմանը և մասնագիտական աջակցություն ստանալու ակնկալիքով` Կապուտան համայնքի ավագանու անդամները դիմել են Հրազդանի Օրհուս կենտրոն: Կենտրոնի համակարգողների աջակցությամբ կազմակերպվել է փորձագետների այց Կապուտան համայնք, որտեղ գյուղի և իրենց սերունդների

ճակատագրով մտահոգ գյուղացիներին ներկայացվել են հանքարդյունաբերության հնարավոր ռիսկերն ու վտանգները տարածաշրջանի համար:

Լսելով մասնագետներին` կապուտանցիներն արտահայտել են իրենց վճռորոշ դիրքորոշումը` պնդելով, որ թույլ չեն տա աղետաբեր ծրագրի իրականացում իրենց համայնքում:

Տեսանյութը դիտեք այս հղումով՝ https://www.youtube.com/watch?t=19&v=Iy0EUDxlit4 :

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru