635 view
Հուլիսի 13-ին, ժամը 14.00-ին տեղի կունենան Այգեձորի պղնձի-պորֆիրային երևակումում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am

09.07.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հուլիսի 13-ին, ժամը 14.00-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեձորի գյուղապետարանում տեղի կունենա <<Եվրասիա Էքսպլորեյշն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Այգեձորի պղինձ-պորֆիրային երևակումում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (Փաստաթղթեր), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Տավուշի մարզի Այգեձորի գյուղապետարանում, հեռ. 010/22-02-18