2,981 view

Օրհուսի կոնվենցիայի իրազեկման միջոցառում Չարենցավանում

09.07.2015
Հունիսի 30-ին Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող Ռուզաննա Մանյանն այցելեց Չարենցավան քաղաք։ Կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում երիտասարդների հետ, որի թեման Օրհուսի կոնվենցիան, բնապահպանական տեղեկատվության տարածումը և լուսաբանումն էր: Հանդիպման սկզբում Կենտրոնի համակարգողը տեղեկացրեց դեռ 2001 թվականից Օրհուսի կոնվենցիային Հայաստանի միանալու մասին՝ կենվենցիայի երեք հիմնասյուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելով Օրհուս կենտրոնների հրատարակած` «Որտեղի՞ց և ինչպես ստանալ բնապահպանական տեղեկատվություն»,

«Ինչպես մասնակցել բնապահպանական որոշումների կայացման գործընթացին», «Ո՞ւմ դիմել և ինչպես վարվել, երբ խախտվում են բնապահպանական իրավունքները և շահերը» թեմաներով տեղեկատվական թերթիկների միջոցով։

Այնուհետև քննարկում ծավալվեց բնապահպանական տեղեկատվության, դրա տարածման և լուսաբանման հարցերի շուրջ։ Կարևորելով ԶԼՄ-ների իրազեկվածությունը և կոնվենցիայի դրույթների իմացությունը՝ կենտրոնի համակարգողը ներկայացրեց, թե ինչպես կարելի է հանրությանը ներկայացնել շրջակա միջավայրին առընչվող տեղեկատվությունը:

Որպես Օրհուսի կոնվենցիայի, Հայաստանում դրա իրականացման, Օրհուս կենտրոնների գործունեությանը ծանոթանալու լավագույն հայալեզու միջոց՝ ներկայացվեց Օրհուս կենտրոնների կայքը: Համակարգողը տեղեկացրեց նաև ԵԱՀԿ գրասենյակի կողմից ստեղծված տեղեկատվական էլեկտրոնային նոր հարթակի մասին, որը հնարավորություն է տալիս հասարակական ու շրջակա միջավայրի անվտանգությանը վերաբերող հանրությանը հուզող և հետարքրքող հարցերի մասին բարձրաձայնել ու տեղեկացնել շուրջ 57 անդամ և 11 գործընկեր երկրների օգտատերերին:

Այնուհետև երիտասարդները քննարկեցին ինչպես իրենց քաղաքի, այնպես էլ ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրները՝ խոսելով նաև դրանց լուծմանն ուղղված բնապահպանական ծրագրերի մասին: Նշված թեմաների վերաբերյալ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ երիտասարդները ցանկություն հայտնեցին ավելի մանրամասն և խորը տեղեկատվություն ստանալ: Որոշվեց աշնանը միասին իրականացնել դասընթացների շարք` նշված թեմաների վերաբերյալ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու համար:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ-փոստ. ruzannamanyan@yandex.com