3,136 view

Փորձագետների խորհրդի նիստ Ապարանի Օրհուս կենտրոնում

08.07.2015
Հունիսի 25-ին Ապարանի Օրհուս կենտրոնում կայացավ կենտրոնի փորձագետների խորհրդի նիստ:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի կազմի վերանայմանն ու նոր կազմի հաստատմանը: Փորձագետների խորհրդի նախագահ վերընտրվեց Ապարանի փոխքաղաքապետ Գեորգի Երեմյանը, խորհրդի կազմը համալրվեց նոր անդամներով` «Կանթեղ Արագածի» ՀԿ-ի, Վորլդ Վիժն Հայաստան Ապարանի գրասենյակի, Ապարանի ԳԱՄԿ-ի ներկայացուցիչներով:
Քանի որ խորհրդի կազմում տեղի էին ունեցել փոփոխություններ, կենտրոնի համակարգողը նոր

անդամներին ներկայացրեց կենտրոնի նպատակներն ու խնդիրները, փորձագետների խորհրդի գործառույթները, ինչպես նաև 2015թ աշխատանքային ծրագիրը և կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները:

Օրակարգի հաջորդ հարցի` կենտրոնի 2015թ. առաջին չորս ամիսների ընթացքում կատարված աշխատանքների մասին հաղորդումով հանդես եկավ կենտրոնի համակարգողը: Նշեց, որ Կոնվենցիայի դրույթների լուսաբանման և բնապահպանական խնդիրների լուծմանը աջակցելու նպատակով իրականացվել են մի շարք այցելություններ համայնքներ, հանդիպումներ ՏԻՄ-երի ղեկավարների և բնակիչների հետ, կենտրոնի կողմից տեղեկատվություն ստանալու հարցումներ են ուղղվել կառավարման մարմիններին, կազմակերպվել են էկո կրթական և իրազեկման դասընթացներ:

Նիստի վերջին հարցը վերաբերում էր համայնքում և տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրներին: Քննարկվեցին անբավարար կանաչապատման, սելավատարերի վերականգնման, անտառային և մարգագետինների հրդեհներին վերաբերող, այլ հարցեր: Որպես առաջնային խնդիր դիտարկվեց կենցաղային թափոնների կառավարման (Մեջբերվեց Նիգավան համայնքի բազմաթիվ բնակիչների բողոքը քաղաքային աղբավայրի անմխիթար վիճակի մասին) և բնակիչների կողմից Քասաղ գետի աղտոտման հարցերը:

Նիստի ավարտին առաջարկվեց հավանություն տալ կենտրոնի կատարած աշխատանքներին և շարունակել գործունեությունը՝ հիմք ընդունելով կենտրոնի տարեկան աշխատանքային ծրագրի նպատակները, տեխնիկական առաջադրանքի պահանջները և կենտրոնի գործունեության գերակա ուղղությունները:

Նիստի օրակարգ և արձանագրություն
Ապարանի Օրհուս կենտրոնի 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիր
Ապարանի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի կազմ

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 224926
Էլ-փոստ՝ aarhusaparan@mail.ru , info_aparan@aarhus.am