3,376 view
ԶԼՄ-ների դերը բնապահպանական տեղեկատվության տարածման և որոշումների կայացմանը հանրության մասնակցութանը խթանման գործում: Ալավերդի
30.06.2015
Ալավերդու Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 26-ին անցկացված հանդիպումը Ալավերդու տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունում էր: Թեման՝ «Օրհուսի կոնվենցիա. իրազեկում և լուսաբանում»: Հեռուստաընկերության եթերը սփռված է ոչ միայն քաղաքի, այլև հարակից գյուղերի բնակչության համար և միջին հաշվարկով ունի 35 հազարից ավելի դիտող: Հեռուստաընկերությունը Օրհուս կենտրոնի մշտական գործընկերն է, ում միջոցով լուսաբանվում են կենտրոնում կատարվող հանդիպումները, քննարկումները, խորհրդակցությունները և այն բոլոր միջոցառումները, ինչն առնչվում է Օրհուս կենտրոնի

ու շրջակա միջավայրի վերաբերյալ նախաձեռնություններին ու մասնակցություններին:

Լինելով Օրհուս կենտրոնի ինֆորմացիոն աջակիցը՝ տեղական հեռուստաընկերության լրագրողները բազմիցս օգտվել են կենտրոնի գրադարանից, անընդհատ կապի մեջ են համակարգողի հետ՝ բնապահպանական թեմաներով տեղեկատվություն և մասնագիտական նյութեր ստանալու համար:

Հեռուստաընկերության լրագրության և գովազդային բաժնի մասնակցությամբ կազմակերպված հանդիպմանը մեկ անգամ ևս խոսվեց ՀՀ վավերացրած միջազգային կոնվենցիաների մասին, հատուկ ուշադրություն դարձվեց Օրհուսի կոնվենցիային, լրագրողների կողմից լուսաբանման համար անհրաժեշտ մատչելի ու հասանելի լեզվի մասին, տեղեկատվության առանց խեղաթյուրման ու ճշգրիտ փաստերի մասին: Մասնակիցների հարցերի սակավությունը նրանք կապեցին մշտական համագործակցության հետ: Անցկացրեցին համեմատություններ, մեջբերեցին դրվագներ, որտեղ եղել են անվանումների ու սխալ ձևակերպումների հետ կապված թերություններ, որոնք Օրհուս կենտրոնի գոյության շնորհիվ արագ կարողացել են ճշտել ու շտկել սխալը:

Տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուսաբանման, լրագրողական մասնագիտական հմտությունների ձեռքբերման համար հեռուստաընկերության լրագրողների մի մասը մասնակցել է դասընթացների, պարգևատրվել շրջակա միջավայրի վերաբերյալ ֆիլմերի, նյութերի համար, այնուամենայնիվ ավելորդ չհամարեցին մեկ անգամ ևս խոսել և քննարկել Օրհուսի կոնվենցիայի շուրջ ծավալված թեմայի շուրջ: «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության աշխատակազմն առաջարկեց Օրհուս կենտրոնի հետ համատեղ գովազդային հոլովակի պատրաստում և մշտապես եթեր հեռարձակում, որպեսզի հնարավորինս շատ լսելի լինի, առավել մեծ հետաքրքրվածություն առաջացնի: Ինչու չէ, այն կարող է մեծ ազդեցություն ունենալ նաև էկոլոգիական մշակույթի ձևավորման գործում:

Օրհուս կենտրոնի համակարգողը տեղեկատվական թերթիկներ և օգտակար գրականություն տրամադրեց հեռուստաընկերության գրադարանին, շնորհակալություն հայնտնեց արդյունավետ համագործակցության և պատրաստակամության համար:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am