582 view
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

24.06.2015

Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 13:00-ին, Դիլիջանի Օրհուս կենտրոնում, հասցե՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Միասնիկյան փ. 55 (քաղաքապետարանի վարչական շենք), տեղի կունենան «ք. Դիլիջան, Պարզ լիճ 35/6 կՎ ենթակայան» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումներ: Նախագծի նպատակն է կազմակերպել Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի և տարածաշրջանի այլ սպառողների անխափան էլեկտրասնուցումը:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ կից, «ԷՄ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան փ. 26/3, գրասենյակ 713) կամ Դիլիջանի Օրհուս կենտրոնում:

Դիտողություններ և առաջարկություններ կարելի է ներկայացնել «ԷՄ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ին info@atms.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել (+37410) 58-36-43 հեռախոսահամարով յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության
գնահատման հաշվետվություն