3,054 view

Ինչպես դառնալ քո իսկ տեղեկացված լինելու և մասնակցային իրավունքի պաշտպանության կամավորը

19.06.2015
Հունիսի 17 -ին ՀեՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում տեղի ունեցավ «Կամավորություն և ոչ ֆորմալ կրթություն, քաղաքացիական ակտիվությունն աշխատանքային շուկայում մրցունակության երաշխիք» և Օրհուսի Կոնվենցիան թեմաներով դասընթաց, որը վարում էր Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է կամավորությունը, ոչ ֆորմալ կրթությունը, ինչ տեղական, ազգային և միջազգային հարթակներ կան, որոնք սովորելու կամ կամավորական աշխատանքի հնարավորություններ են տալիս: Մասնակիցները նաև քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած
երիտասարդների անձնական հաջողություններին ծանոթանալու հնարավորություն ունեցան, այս կերպ նաև տարբեր համայնքների երիտասարդների միջև փոխհամագործակցության հնարավորություն:

Դասընթացին ներկա էին ուսանողներ, աշակերտներ, քաղաքացիներ Նորատուս, Հայրավանք, Լճափ, Գավառ համայնքներից:

Օրհուս կենտրոնի համակարգողը կամավորական ծրագրերին մասնակցելու համար կարևորեց երիտասարդների նախաձեռնող և կամավորական աշխատանքի պատրաստ լինելու, ակտիվ լինելու և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու հանգամանքները: Յուրաքանչյուր անհատ նույնիսկ չնչին փոփոխության սպասելու փոխարեն, հենց ինքը պետք է լինի այդ փոփոխության նախաձեռնողն ու կատարողը, որովհետև ոչ ոք իր փոխարեն դա չի անի:

Երիտասարդների խնդրանքով ներկայացվեց նաև Օրհուսի կոնվենցիան, մասնավորապես առողջ ու ապահով շրջակա միջավայր ունենալու գործում քաղաքացու պարտավորություններն ու իրավունքները: Ներկայացվեց նաև ՀՀ օրենսդրությամբ ամրագրված ՏԻՄ-ի պարտավորությունների մասին: Հանգամանալից տեղեկատվությունը երիտասարդների մոտ բազմաթիվ հարցեր առաջացրեց, օրինակ, թե ինչու և ինչ պատճառով է, որ Հայաստանը պատշաճ չի կատարում իր պարտավորությունները:

Մասնակիցները ծանոթացան նաև ժողովրդավարական արժեքների ներդրման գործում Հայաստանի Օրհուս կենտրոնների դերին, կարևորությանն ու գործունեությանը:

Դասընթացի վերջում նրանցից մի քանիսը ցանկություն հայտնեցին դառնալու Օրհուս կենտրոնի կամավոր՝ պայմանով, որ լինելու են ակտիվ, նախաձեռնող ու փոփոխությունների կրող:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 76 46 41
Էլ. փոստ՝ blejanli@gmail.com, info_gavar@aarhus.am