690 view
Հունիսի 26-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am (http://www.mnp.am/?aid=4172)

12.06.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հունիսի 26-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Կապուտանի գյուղապետարանում տեղի կունենա «Կապուտանցի Դավիթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Կոտայքի մարզի Կապուտանի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-15-68, 095-42-42-60:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև հետևյալ հղումի ներքո` http://www.mnp.am//images/files/naxagic/2015/June/kaputanci.pdf