671 view
Հունիսի 25-ին, ժամը 14.30-ին տեղի կունենան Կութի ոսկեբեր տեղամասի 2015-2018թթ ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Աղբյուրը.` www.mnp.am (http://www.mnp.am/?aid=4170)

12.06.2015
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հունիսի 25-ին, ժամը 14.30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութի գյուղապետարանում տեղի կունենա «Դրաղեգ Մետալ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի 2015-2018թթ ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ կից, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Կութի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: