740 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11.06.2015
2015թ-ի հունիսի 19-ին ժամը 1100-ին Երևանի Օրհուս կենտրոնում (Հասցե՝ 0025 Երևան, Չարենց փողոց 46, ՀՀ բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենք) տեղի կունենան հանրային լսումներ և քննարկումներ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվելիք Ոռոգման Համակարգերի Արդիականացման Ծրագրի «Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ» (ԲՍԿՇ) փաստաթղթի վերաբերյալ, որը մշակվել է անհատ խորհրդատուի կողմից` Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ի պատվերով: Փաստաթղթին կարելի է ծանոթանալ կից, կամ «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ում, «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ի կայքում (piu.am) և Երևանի Օրհուս կենտրոնում:

«Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ