3,095 view

Շրջակա միջավայրի պահպանության օրը Ստեփանավանի տեսարժան վայրերում

12.06.2015
Ստեփանավանը փոքր քաղաք է, որը գտնվում է ՀՀ հյուսիսային մասում, ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա: Հարուստ ու գեղատեսիլ բնության շնորհիվ ունի տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ:
Ստեփանավանից ոչ հեռու , Գյուլագարակի մոր գտնվում է դենդրոպարկը, որը Հայաստանի գեղատեսիլ ու տեսակային մեծ բազմազանություն ներկայացնող վայրերից մեկն է: Այն հիմնվել է 1933թ., լեհ անտառագետ Էդմոնդ Լեոնովիչի կողմից, որը երկար տարիների ընթացքում աշխարհի տարբեր ծագերից ձեռք է բերել սերմեր, տնկանյութեր, աճեցրել ու բազմացրել դրանք՝ կատարելով գիտահետազոտական աշխատանք:
Տարեցտարի ընդլայնելով դենդրոպարկի տարածքը՝ նա հասցրել է այն 35 հեկտարի, որտեղ այժմ աճում են 700 տեսակի բույսեր:

Ստեփանավանի անտառները, այդ թվում նաև դենդրոպարկը, հարուստ են տարբեր ծառատեսակներով, որտեղ գերակշռում են սոճիները, որոնք ունեն մանրեասպան հատկություն, բուժիչ են թոքային հիվանդությունների դեպքում, հատկապես փոշոտման ժամանակ, որն արդեն սկսվել է:

Ստեփանավանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ էկոկրթական նպատակներով արշավ կազմակերպվեց դեպի դենդրոպարկ: Միջոցառման մասնակիցները հանդիպում ունեցան Գյուլագարակի բնակիչների հետ, որոնք բողոքում էին, որ էլոկտրական սղոցի ձայն է լսվում անտառից, ծառահատումներ են կատարում: Ավելի ուշ նրանք խոսեցին Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Ա. Միկոյանի հետ, որը բացատրեց, որ այս պահին տնտեսության կողմից կատարվում են պլանային հատումներ Գյուլագարակի և Պուշկինոյի համայնքներում: Հարցին, թե արդյոք փոխարենը ծառատունկեր կազմակերպվում են, նա պատասխանեց, որ 2008 թ. ի վեր պլանով ծառատունկեր չեն եղել:

Ստեփանավանի շրջանը հարուստ է նաև գետերով և սառնորակ լեռնային քաղցրահամ ու հանքային աղբյուրներով, որոնք կարևոր դերակատարում ունեն բնական էկոհամակարգերի ամբողջականության ու մարդու առողջության համար: Տեղի բնակչությունը խմելու համար օգտագործում է միայն լեռնային սարնորակ ջրեր: Գետերից ամենամեծը Ձորագետն է, որը ամռան տափ օրերին, հարյուրավոր զբոսաշրջիկներ է ընդունում իր գիրկը;Այցելեցինք Ձորագետը, կատարեցինք հերթական մոնիթորինգ, ջուրը մաքուր էր, երեխաները սիրով լողում էին:

Տեղի բնակչությունը Ստեփանավանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ պետք է պահպանեն Ստեփանավանի պարծանք Ձորագետը և անտառները:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ՝ manya_lore@yahoo.com