2,957 view

Կամավորություն և ոչ ֆորմալ կրթություն, քաղաքացիական ակտիվությունն աշխատանքային շուկայում մրցունակության երաշխիք

12.06.2015
Հունիսի 9-ին Գավառի Օրհուս կենտրոնում, կենտրոնի աջակցությամբ տեղի ունեցավ դասընթաց Գավառի տարածաշրջանի երիտասարդների համար: Դասընթացի նախաձեռնողը «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի երիտասարդական թևն էր, նպատակն էր` նպաստել համայնքներում երիտասարդների քաղաքացիական ակտիվության մակարդակի բարձրացմանը, աշխատանքային շուկայում մրցունակության երաշխիքների բացահայտմանը:
Դասընթացին մասնակցում էին «Բլեջան» Հկ-ի երիտասարդական թեմի կամավորները, ինպես նաև Գավառի պետական համալսարանի ուսանողները, Գավառի Օրհուս կենտրոնի և «Ջինիշյան հիշատակի»

հիմնադրամի կամավորները, «Գեղամա աշխարհ» թերթի լրագրողները:

Դասընթացը վարում էր Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողը, ով բացման խոսքում նշեց, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա հետագա համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու, միջմշակութային հարաբերություններ ձևավորելու համար:

Դասընթացին հրավիրված էր Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողը, ով ներկայացրեց թե ինչ է կամավորությունը, ոչ ֆորմալ կրթությունը, ինչ տեղական, ազգային և միջազգային հարթակներ կան, որոնք սովորելու կամ կամավորական աշխատանքի հնարավորություններ են տալիս, միջազգային կամավորության փորձն ընդհանրապես և ալյն: Ներկայացրեց նաև 3-6 ամիս տևողությամբ կամավորական ծրագրերը, որոք իրականացվում են եվրոպական երկրներում: Այս մասնակցության արդյունքում երիտասարդները տեղեկատվություն ստացան ՀՀ երիտասարդական քաղաքականության, երիտասարդական տարբեր նախաձեռնությունների, ոչ ֆորմալ կրթության ու սեփական գաղափարներն իրականություն դարձնելու հնարավորությունների հետ: Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողը նաև կարևորեց այն, որ նման կամավորական ծրագրերին մասնակցելու համար երիտասարդները պետք է պատրաստ լինեն կամավորական աշխատանքի, ցուցաբերեն քաղաքացիական ակտիվություն, ինչպես նաև ունենան օտար լեզուների՝ անգլերենի և ռուսերենի իմացության որոշակի մակարդակ: Փոփոխությունների սպասելու փոխարեն, նրանք պետք է լինեն փոփոխություն կատարողի դերում:

Մասնակիցները ծանոթացան քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած երիտասարդների անձնական հաջողություններին, ինչը ձևավորում է փոխհամագործակցություն տարբեր համայնքների երիտասարդների հետ: Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց իրենց կողմից 4 տարի շարունակ իրականացվող «Սահմանից սահման» նախաձեռնությունը, Բուլղարիայում իրականացված փոխանակման ծրագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի նախագահների խորհրդի նիստին իրենց մասնակցությունը(կից շնորհանդեսը):

Հանդիպմանը ներկա էր նաև Մարտունու Երիտասարդական բանկի համակարգողը, ով ներկայացրեց իրենց կառույցի կողմից իրկանացված ծրագրերն ու փորձը: Նա նշեց, որ Երիտասարդական բանկն ունի տարբեր դոնորներ, որոնք ֆինանսավորում են փոքր դրամաշնորհային ծրագրեր 300-500 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի սահմաններում, որոնց մեջ ներգրավվում են 16-25, 5-7 երիտասարդներ: Երտասարդական բանկեր արդեն կան ՀՀ բոլոր մարզերում: Երիտասարդ բանկերի կարգախոսն է «Իրական կյանք, իրական գումարներ, իրական փոփոխություններ»:

Միջոցառման մասնակիցները բարձր գնահատեցին այս հանդիպումը և խոստացան անել հնարավորը, որպեսզի անմասն չմնան նմանատիպ ակտիվ երիտասարդական ծրագրերից և հանդիպման ավարտին նաև փոխանակվեցին կոնտակտներով, ձեռք բերվեցին միջհամայնքային ու միջմարզային համագործակցության պայամավորվածություններ:

Մասնակիցների ցուցակ

Մարինե Մազմանյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող