3,188 view

Ահազանգ Մելիքգյուղից

08.06.2015
Օրերս Մելիքգյուղ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել էին Ապարանի Օրհուս կենտրոն, բնապահպանական մի շարք ՀԿ-ների և անկախ փորձագետների, Մելքգյուղի ոսկու հանքավայում իրականացվող ինտենսիվ շինարարական աշխատանքների փաստի վերաբերյալ:
Մելիքգյուղցիները վրդովված են այն հանգամանքով, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն կողմից ներկայացված «Թուխմանուկի ոսկու (կենտրոնական տեղամաս) հանքավայրի շահագործման» փոփոխված աշխատանքային նախագծին դեռևս 2014 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՇՄԱԳ փորձաքննության արդյունքում բացասական եզրակացություն է տրվել,

սակայն այսօր, առանց համայնքի կարծիքը լսելու և բնակիչներին տեղեկացնելու, սկսվել են հանքի շահագործման շինարարական աշխատանքներ:

Ապարանի Օրհուս կենտրոնն անհապաղ խնդրի հետ կապված հարցումներ է ուղղել համապատասխան կառույցներին՝ պաշտոնական, մանրամասն տեղեկատվություն ստանալու վերաբերյալ:

Հարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել «Էկո Ակադեմիա» ՀԿ –ն, որի դիմումը կարող եք տեսնել ստորև:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 224926
Էլ-փոստ՝ aarhusaparan@mail.ru , info_aparan@aarhus.am