2,911 view
Հանդիպում Ստեփանավանի Գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ

08.06.2015

Stepanavan_06_06Հունիսի 2-ին Ստեփանավաի Օրհուս կենտրոնը հանդիպում կազմակերպեց Գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ: Նախ Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը մատնանշեց, որ հունիսի 2-ն ընդունված է որպես Քուռ-Արաքսի պաշտպանության օր՝ հավելելով, որ ստեփանավանցիներն էլ բավականին անելիք ունեն Քուռ-Արաքսի պաշտպանության գործում, քանի որ Ձորագետը ջրերը, Դեբեդի հետ միախառնվելով, հոսում են դեպի Քուռ գետը:

Այնուհետև համակարգողը ծանոթացրեց ներկաներին Օրհուսի կոնվենցիայի ստեղծման պատմությանը, Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի վավերացման գործընթացին, նշեց ոչ միայն կոնվենցիային միանալու, այլև դրա դրույթները իրականացնելու կարևորությունը:

stepanavan_08_06Համառոտ զրույցից հետո մասնակիցներն իրենք եկան այն եզրահանգման, որ յուրաքանչյուր քաղաքացի, հենվելով Օրհուսի կոնվենցիայի դրույթներին, պետք է ակտիվություն ցուցաբերի շրջակա միջավայրի պահպանության գործում, տեղեկացված լինի, մասնակցություն ցուցաբերի որոշումների կայացմանը, հարկ եղած դեպքում հնարավորություն ունենա դիմելու արդարադատությանը:

Հաշվի առնելով օրվա խորհուրդը՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձվեց ջրի պահպանության հարցերին, խոսվեց ջրի մաքրության, խնայողության, կարևորության մասին: Վերջում ցուցադրվեց «Հոսող հարստություն» ֆիլմը:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ՝ manya_lore@yahoo.com