2,882 view
Կարևորվում են Դիլիջան ազգային պարկում էկոտուրիզմի զարգացման հեռանկարները

05.06.2015

Dilijan_05_06Սույն թվականի հունիսի 5-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ քննարկում` Դիլիջան ազգային պարկում էկոտուրիզմի զարգացման հեռանկարներ թեմայով: Քննարկումը վարում էր Կովկասի վայրի բնության հիմնադրամի կողմից գերմանացի փորձագետ պարոն Շտեֆենը: Քննարկմանը մասնակցում էին զարգացման հիմնադրամների, քաղաքապետարանի, մշակույթային կառույցների և տուրիզմի ոլոտում զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները քննարկման ընթացքում փորձագետին ներկայացրեցին այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են էկոտուրիզմի զարգացմանը Դիլիջան ազգային պարկում` դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Հանդիպման ընթացքում խոսվեց այն պոտենցիալի մասին, որն ունի Դիլիջան ազգային պարկը էկոտուրիզմի զարգացման համար: Քննարկմանը փորձագետին ներկայացվեց նաև առաջարկներ և համագործակցության ճանապարհներ որոնք կխթանեն Դիլիջան ազգային պարկում էկոտուրիզմի զարգացմանը:
Dilijan_05_06_2Մասնակիցների կողմից կարևվորվեց Դիլիջան ազգային պարկում իրականացվող աշխատանքների թափանցիկությունը, որը հնարավորություն կտա շահագրգիռ կառույցներին իրենց առաջարկներով մասնակցություն ունենալ Դիլիջան ազգային պարկի էկոտուրիզմի ռազմավարության մշակմանը: Վերջում փորձագետը հույս հայտնեց, որ բոլոր առաջարկությունները և ներկայացված խնդիրները իմի բերելով մեկ ընդհանուր աշխատանքային նախագծի մեջ ևս կկազմակերպվի քննարկում, ավելի մեծ ներկայացուցչական կազմով:

Մասնակիցների ցուցակ

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող