2,714 view
Օրհուսի կոնվենցիայով սահմանաված իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հերթական իրազեկման սեմինարները Արգել և Քարաշամբ համայնքներում

05.06.2015

Yeghvard_05_06_1Մայիսի 25-ին Քարաշամբ և մայիսի 26-ին Արգել համայնքներում անցկացվեց ՏԻՄ և մարզային կառավարման մարմինների համար իրազեկման սեմինարներ՝ Օրհուսի կոնվենցիայով սահմանաված իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Սեմինարների ընթացքում մասնակցեցին երկու համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները: Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց Օրհուսի կոնվենցիան, ՀՀ-ի կողմից վավերացումը, ստանձնած պարտավորությունները, ծանոթացրեց կոնվենցիայի դրույթներին՝ ներկայացնելով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բնապահպանական տեղեկատվություն ստանալու, որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու և արդարադատության մատչելիության վերաբերյալ իրավունքների մասին, ինչպես նաև խոսվեց կոնվենցիայով սահմանված պետական կառույցների իրավունքների և պարտականություների մասին։ Ներկայացվեց նաև Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեությունը, իրականացրած աշխատանքները, արդյունքները։ Այնուհետև քննարկում ծավալվեց համայնքներում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Yeghvard_05_06_2 Երկու համայնքներում էլ հիմնականում նշվեցին աղբավայրերի խնդիրը, նշելով, որ համայնքում աղբահանությունը կատարվում է պատշաճ կերպով, ինչն էլ վկայում էր փողոցների և գյուղի հարակից տարածքների մաքրությունը, բայց աղբավայրի բացակայության խնդիրը առկա է, համայնքների աղբը տեղափոխում է հարակից համայնքների աղբավայրեր։ Նշեցին նաև թափառող շների ավելացման խնդիրը, որը ոչ միայն վտանգ է ներկայացնում բնակիչների, այլև համայնքում առկա տնային կենդանիների համար։ Եղել են հարձակման դեպքեր թե բնակիչների, թե տնային կենդանիների հանդեպ, որոնք բարեբախտաբար մեծ վնասներ չեն տվել։

Հանդիպումների ընթացքում ներկաներին նաև տրամադրվեց Օրհուս կենտրոնների կողմից հրատարակված` «Որտեղի՞ց և ինչպես ստանալ բնապահպանական տեղեկատվություն», «Ինչպես մասնակցել բնապահպանական որոշումների կայացման գործընթացին», «Ո՞ւմ դիմել և ինչպես վարվել, երբ խախտվում են բնապահպանական իրավունքները և շահերը» թեմաներով տեղեկատվական թերթիկներ։

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933