2,932 view

Օրհուսի կոնվենցիայի դրույթների վերաբերյալ իրազեկման միջոցառում Կայք /Մուլքի/ համայնքում

05.06.2015
Կայք /Մուլքի / գյուղը Ապարանի հարևանությամբ, Քասաղ գետի աջ ափին գտնվող, Արագածոտնի փոքր համայնքներից է:
Այստեղ, հունիսի 5-ին Ապարանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ, համայնքապետարանի աշխատակիցների և դպրոցի ուսուցիչների համար կազմակերպվեց իրազեկման միջոցառում Օրհուսի կոնվենցիայի դրույթների վերաբերյալ:
Օրհուս կենտրոնի համակարգողը սկզբում ներկայացրեց կենտրոնի նպատակն ու խնդիրները, գործունեության իրականացման եղանակները, դերը շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման

և ըստ պահանջի տրամադրման ու տարածման գործում:

Հանդիպման մասնակիցներն իրազեկվեցին Օրհուսի կոնվենցիայով սահմանաված իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Կենտրոնի համակարգողը շեշտադրում կատարելով բնապահպանական որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության դերի և նշանակության վրա, տեղեկացրեց, որ պետական ծառայողները պետք է ապահովեն հասարակության պատշաճ տեղեկացվածությունը բնապահպանական հարցերի մասին, պարտավոր են իրազեկել հասարակությանը մասնակցության հնարավորությունների մասին և ներգրավեն հասարակությանը որոշումների ընդունման նախնական փուլերում, դրանով հնարավորության ընձեռեն հասարակությանը դիտողությունների և առաջարկությունների կատարման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում, ինչպես նաև համայնքում առկա բնապահպանական խնդիրները: Ներկաները մտահոգություն արտահայտեցին Քասաղ գետի` կենցաղային թափոններով և կոյուղաջրերով աղտոտվածության վերաբերյալ և կարևորեցին ջրամաքրման կայանի վերականգնման խիստ անհրաժեշտությունը (նշենք, որ տարածաշրջանի` սովետական շրջանում գործող, ներկայումս ավերված ջրամաքրման կայանը գտնվում էր այս համայնքի հարևանությամբ):

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող`
Նատալյա Մանուկյան
Հեռ. /374 94/ 22-49-26
E-mail: aarhusaparan@mail.ru
Info_aparan@aarhus.am