3,015 view

Ահազանգ. Ալավերդին կրկին ծխի մեջ է

03.06.2015
Արդեն մի քանի օր է «Վալլեքս» խմբին պատկանող Ալավերդի քաղաքում «ACP» ընկերության գործունեության արդյունքում ծխագազերի արտանետումների համար նախատեսված հին խողովակից կրկին արտանետումներ կան, իսկ Կոշաբերդ սարի գլխին կառուցված նոր ծխատարը չի գործում: Հին խողովակը համարվում է պահեստային, որի օգտագործման անհրաժեշտությունը լինում է արտադրական վթարների կամ այլ համապատասխան իրավիճակների դեպքում: Սակայն, հին ծխատարից դուրս եկող ծխի ամպերի կուտակման հետեւանքով օրեր շարունակ քաղաքում նկատելիորեն փոփոխված է մթնոլորտային օդի վիճակը:
Ալավերդին օրվա մեծ մասը պատված է ծխով, կամ ընկղմված ծխագազի թանձր սմոգի մեջ: Այն բնակչության շրջանում մտահոգության եւ խուճապի ալիք է բարձրացրել: Ահազանգերի քանակը բազմաթիվ է Օրհուս կենտրոն` թե΄ հասարակության, թե΄ քաղաքի հիմարկ-ձեռնարկությունների կողմից: Այդ պատճառով Օրհուս կենտրոնը տեղեկատվական հարցում է ուղղել՝ պարզաբանում եւ պաշտոնական պատասխան ստանալու ակնկալիքով:

Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Անուշ Էվոյան