748 view
01.06.2015
Հունիսի 12-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Ծովակ համայնքի վարչական տարածքում համայնքային կառավարման 18.2 հա և <<Սևան>> Ազգային պարկի կառավարման 15հա տարածքներում անտառտնկման տեխնիկական նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հունիսի 12-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակի գյուղապետարանում տեղի կունենա Ծովակ համայնքի վարչական տարածքում համայնքային կառավարման 18.2 հա և <<Սևան>> Ազգային պարկի կառավարման 15հա տարածքներում անտառտնկման տեխնիկական նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

Նախագծին կարող եք ծանոթանալ հետրյալ հղումի ներքո` http://www.mnp.am/?p=315