2,805 view

Ձկների անկման դեպք Ապարանի ջրամբարում:
Ի՞նչն է պատճառը

27.05.2015
Օրերս Ապարանի Օրհուս կենտրոնն ահազանգ էր ստացել այն մասին, որ Արագածոտնի մարզում գտնվող Ապարանի ջրամբարի ափամերձ մասերում նկատվել է մեծ քանակությամբ սատկած ձուկ: Իրողությունը պարզելու նպատակով այսօր` մայիսի 27-ին կենտրոնն այց կազմակերպեց ջրամբար: Այցելության ընթացքում պարզվեց, որ ձկների զանգվածային անկման մասին ահազանգը համապատասխանում է իրականությանը: Ջրամբարի արևմտյան մասում. (Քուչակ գյուղի ափամերձ հատված) իրոք մեծ քանակությամբ սատկած ձուկ (սազան, կարաս) կար:

Ձկնորսների հետ զրույցից պարզվեց, որ մոտ մեկ շաբաթ է, ինչ նկատվում է այս երևույթը: Հարկ է նշել, որ ջրամբարի արևելյան ափին սատկած ձուկ չկար: Ջրամբարի այս հատվածում գտնվող ձկնորսները այստեղ ոչ մի արտառոց բան չեն նկատել:

Խնդրի առնչությամբ Օրհուս կենտրոնը դիմել է համապատասխան պետական մարմիններին այս երևույթի պատճառների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու և այն բնակիչներին տրամադրելու նպատակով:

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող`
Նատալյա Մանուկյան
Հեռ. (+374) 94 224926
E-mail: aarhusaparan@mail.ru
Info_aparan@aarhus.am