2,829 view

Իրազեկման սեմինար ՏԻՄ ներկայացուցիչների համար

27.05.2015
Մայիսի 26-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում ՏԻՄ աշխատակիցների համար անցկացվեց իրազեկման սեմինար՝ Օրհուսի կոնվենցիայով սահմանաված իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Իրազեկման սեմինարի ընթացքում շնորհանդեսի միջոցով մասնակիցներին տեղեկացվեց Օրհուս կոնվենցիաի մասին: Ստեղծման պատմությունը, ՀՀ կողմից պարտավորությունների ստանձնումը՝ սկսած վավերացման ժամանակահատվածից:

Ըստ հոդվածների ներկայացվեցին նաև քաղաքացու իրավունքները տեղեկատվություն ստանալու, որոշումների կայացման ընթացում մասնակցություն ունենալու և արդարադատության մատչելիության վերաբերյալ: Իրազեկվեցին նաև, թե պետական կառույցների ներկայացուցիչներն ինչ պարտականություն ունեն կոնվենցիայով ամրագրված:

Ներկաները իրազեկվեցին նաև Օրհուս կենտրոնների ցանցի վերաբերյալ՝ դրանց գործնեության նպատակների, դրական օրինակների մասին: Ցուցադրվեց նաև Օրհուս կենտրոնների կայքը՝ ինչպես դրանից օգտվել և գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, և ծանոթացան կենտրոնների գործունեությանը:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 23138, 94 763594
Էլ. փոստ` info_dilijan@aarhus.am, albertharoyan@rambler.ru