686 view
27.05.2015
Հունիսի 9-ին, ժամը 16.00-ին տեղի կունենան Լիճքի հանքավայրի տեղամասում 220կՎ օդային գծերի տեղափոխման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2015թ. հունիսի 9-ին, ժամը 16.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի գյուղապետարանում տեղի կունենան <<Թաթսթոուն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լիճքի հանքավայրի տեղամասում 220կՎ օդային գծերի տեղափոխման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

Կից նախագծի հղումը

http://www.mnp.am//images/files/naxagic/2015/May/LICHK.pdf