3,268 view

Կապուտանցիները դեմ են հանքի շահագործմանը

25.05.2015
Մայիսի 22-ին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ Աբովյանի (Կապուտանի) երկաթի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ:
Լսումներին մասնակցում էին Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողները, «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչները, Կոտայք և Կապուտան համայնքների համայնքապետերն ու բնակիչները, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, «Սփայս Սթայլ» ընկերության

ներկայացուցիչները: Քննարկումը վարում էր Կոտայքի փոխմարզպետ Վ. Բակլաչյանը:

«Սփայս Սթայլ» ընկերության ներկայացուցիչը ներկայացրեց ծրագիրը, որը կապուտանցիների մոտ զայրույթի ալիք բարձրացրեց. եթե Կապուտանում նախնական հանդիպման ժամանակ իրենց ներկայացվել էր, որ հանքի տարածքը կազմելու է մոտ 50 հա, այսօր արդեն խոսում էին 90 հա-ի մասին: Արդյո՞ք վաղը այդ թիվը չի հասնի 900-ի:

Օրհուս կենտրոնի համակարգող Ժ. Առաքելյանը, «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության ադամ Մ. Մանուկյանը բարձրացրեցին «Սփայս Սթայլ» ընկերության ծագման, հումքի մշակման, ձուլարանի ստեղծման հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ոչ լիարժեք էին:
Կոտայք համայնքի ներկայացուցիչները անհանգստություն հայտնեցին, որ չնայած հանքավայրը ավելի մոտ է Կապուտան համայնքին, այնուամենայնիվ քամու ուղղությունը դեպի իրենց գյուղն է:

Կապուտանցիների մոտ պայքարի ոգի կար: Նրանք պնդում էին, որ իրենց գյուղում չկա անգամ 1 հա տարածք, որն անմշակ է մնացել և այսօր համայնքում նոր տներ են կառուցվում: Կապուտանցին այդ գյուղում դարեր շարունակ ապրում է և դեռ ապրելու է ու ոչ մի գնով, ոչ մի գումարի դիմաց չի հանձնվի և թույլ չի տա վնաս հասցնել գյուղի հողերին, մարդկանց առողջությանն ու ապագա սերունդների բարեկեցությանը: Նրանք փաստում էին նաև, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում անցկացրած հետազոտությունների արդյունքները խոսում են տվյալ տարծքում ուրանի առկայության մասին:

Քննարկման վերջում «Առողջ Հրազդան» խմբի անդամ Մ. Մանուկյանը առաջարկեց ընկերության ներկայացուցիչներին, որ քանի դեռ բավականաչափ գումարներ չեն ծախսվել ծրագրի իրականացման վրա և, հաշվի առնելով գյուղացիների դիրքորոշումը, հետ կանգնել իրենց նախաձեռնությունից:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան