2,962 view

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ հանդիպում Եղվարդի ավագ դպրոցում

21.05.2015
2000թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մայիսի 22-ը` Կենսաբազմազանության Կոնվենցիայի ընդունման օրը, հայտարարեց կենսաբազմազանության Միջազգային օր: Կենսաբազմազանությունը կամ գենետիկական բազմազանությունը տեսակների` կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի բազմազանությունն է: Ներկայումս պահպանության կարիք ունեն ՀՀ բուսատեսակների և կենդանատեսակների գրեթե կեսը։ Կենսաբազմազանության պահպանությունը համընդհանուր էկոլոգիական խնդիր է։ Բուսական և կենդանական աշխարհների յուրաքանչյուր տեսակի

կորուստը կարող է վճռական նշանակություն ունենալ էկոհամակարգերի ամբողջության, մարդկանց առողջության և կայուն զարգացման համար։ Կենսաբազմազանության պահպանության հիմնական խնդիրներն են բուսական և կենդանական աշխարհների տեսակային բազմազանության ամբողջականության ապահովումը, բուսական և կենդանական աշխարհների օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը և պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից ու բնական աղետներից։

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ Եղվարդի Օրհուս կենտրոնը մայիսի 16-ին հանդիպում-քննարկում ունեցավ Եղվարդի ավագ դպրոցի աշակերտների հետ: Նպատակը կենսաբազմազանության պահպանության, դերի, նշանակության վերաբերյալ իրազեկումն էր։ Հանդիպման սկզբում կենտրոնի համակարգողը ներկայացրեց Օրհուսի կոնվենցիան, ծանոթացրեց կոնվենցիայի դրույթներին, նշեց և քննարկման դրեց օրինակներ, թե ինչպես և որտեղից կարելի է ստանալ բնապահպանական տեղեկատվություն, ինչպես մասնակցել որոշումների կայացման գործընթացին։ Այնուհետև խոսեց կենսաբազմազանության պահպանության կարևորության մասին, ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանության, մասնավորապես Կոտայքի մարզում առկա հիմնական խնդիրների և դրանց ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։

2015թ․օրվա թեման կենսաբազմազանությունը հանուն կայուն զարգացմանն է, որի շուրջ ևս քննարկում ծավալվեց, նշվեց կենսաբազմազանության պահպանութան կարևորությունը և նշանակությունը՝ որպես կայուն զարգացման անքակտելի բաղադրիչ։

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 331055, 224 22933
Էլ. փոստ. Info_yeghvard@aarhus.am