2,363 view

Ինչու՞ է փոխվել Գեղարոտ գետի ջրի գույնը

19.05.2015
Արագածոտնի գլխավոր գետի` Քասաղի աջակողմյան վտակներից մեկը Գեղարոտն է, որը հոսում է Արագած համայնքի միջով: Այս և հարակից հինգ գյուղերի մշակովի հողատարածություները սնող Գեղարոտ գետի ջրի գույնը վերջին տարիներին փոխվել է, բնակիչների պնդմամբ փոխվել է նաև գետի ջրի որակը:
Մայիսի 15-ին, Օրհուս կենտրոնի համակարգողի Արագած համայնք այցելության և բնակիչների հետ հանդիպման ժամանակ, գյուղացիներն իրենց մտահոգությունը հայտնեցին այս փաստի կապակցությամբ, քանի որ նրանց կարծիքով գետի ջուրը, որը ժանգագույն երանգ ունի, բացասաբար է

ազդում այդ ջրով ոռոգվող հողերի և մշակաբույսերի աճի վրա: Բնակիչներին հետաքրքրում էր, թե ո՞րն է գետի ջրի գույնի փոփոխության պատճառը և ջրի բաղադրության մեջ ի՞նչ նյութեր են պարունակվում, որ փոխում են ոչ միայն ջրի, այլև հատակային նստվածքների` տիղմի, ավազի, գլաքարերի գույնը:

Գյուղացիներից ոմանք գետում կատարվող այս փոփոխությունները, ինչպես և նախկինում, կապեցին գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի հետ:

Օրհուս կենտրոնի համակարգողը խոստացավ խնդրի առնչությամբ հարցում ուղղել պետական համապատասխան կառույցներին և ստացված հավաստի տեղեկատվությունը տրամադրել համայնքի ղեկավարությանը և բնակիչներին:

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող`
Նատալյա Մանուկյան
Հեռ.՝ (+374) 94 22-49-26
Էլ. փոստ. aarhusaparan@mail.ru, info_aparan@aarhus.am